Արյան Մեջ Գլյուկոզայի Մակարդակն Իջեցնելու 3 Պարզ Մեթոդ

Եթե ձեզ շաքարային դիաբետ են ախտորոշել, պետք է հետեւեք բժշկի բոլոր խորհուրդներին եւ ընդունեք նշանակված բոլոր դեղամիջոցները, որպեսզի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկողության տակ պահեք: Բայց կան նաեւ մի քանի պարզ խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն դիաբետն ավելի հաջողությամբ վերահսկել:

  1. Հետեւեք սահմանափակումներին

Դիաբետով կամ նախադիաբետով մարդկանց խորհուրդ է տրվում հրաժարվել ակնհայտ քաղցր, յուղոտ եւ աղի ճաշատեսակներից: Ճաշացանկում պետք է գերակշռեն մրգերը, բանջարեղենը, իսկ մակարոնային արտադրանքը պետք է լինի ցորենի կոշտ տեսակներից:

Ինչ է օգտակար գործածել.

  • վարսակի շիլա,
  • ավոկադո,
  • ընկույզներ,
  • կորեկաձավար,
  • ձուկ,
  • բրոկոլի,
  • լոբազգիներ,
  • սխտոր:
  1. Ձեր սննդակարգում դարչին հավելեք

2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների մասնակցությամբ հետազոտությունը, որը տեւել է 90 օր, ցույց է տվել, որ դարչինի շնորհիվ կարելի է մինչեւ 29 տոկոսով նվազեցնել գլիկիրացված հեմոգլոբինը (3 ամսում արյան մեջ շաքարի միջին պարունակության ցուցանիշը):

  1. Լողով զբաղվեք

Մասնագետների խոսքով՝ լողով զբաղվելը դիաբետիկներին անչափ օգտակար է, քանի որ օգնում է գլյուկոզայի մակարդակը վերահսկողության տակ պահել: Լողը թույլ է տալիս հասնել արյան մեջ խոլեստերինի խտության նվազմանը, վերացնում է օրգանիզմի վրա սթրեսի ազդեցությունը, այրում է կալորիաները եւ հոդերի վրա ճնշում չի գործադրում, ինչպես ֆիզիկական ծանրաբեռնվածության այլ ակտիվ տեսակները:

Իրականում դիաբետի դեպքում օգտակար է ցանկացած ֆիզիկական ակտիվություն. խորհուրդ է տրվում շաբաթական նվազագույնը 3 ժամ հատկացնել սպորտով զբաղվելուն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *