Գիտնականները Պարզել Են, Թե Որքան Է Տեւում Ամուսնական Սեքսը


Ծնողներ դարձած զույգերի  ամուսնական սեքսը միջինում 2 րոպե 15 վայրկյան է տեւում: Այս մասին են վկայում ChannelMum.com-ի անցկացրած հարցման տվյալները:

Metro-ն հաղորդում է, որ ծնողների մոտ ժամանակի քրոնիկ պակասը անդրադառնում է նաեւ ինտիմ կյանքի վրա:

Պարզվել է, որ 12 զույգերից յուրաքանչյուրը սեքսին մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է տրամադրում: Հարցվածների 26 տոկոսը խոստովանել է, որ ժամանակի տնտեսման համար նրանք անգամ չեն ամուսնալուծվում: Իսկ 27 տոկոսը սեքս խաղալիքներ է օգտագործում գործընթացն արագացնելու համար:

Մայրերի եւ հայրերի 71 տոկոսը պատմել է, որ  «արագ» սեքսը նրանց համար երեխաների ծնունդից հետո կիրքը պահպանելու հնարավորություն է: Չնայած, որ ծնողների 3/4-ը սեքսի համար քիչ ժամանակ է ունենում, հայրերի մոտ կեսը (47 տոկոսը)  պնդում է, որ իրենց սեքսուալ կյանքն ավելի լավն է դարձել: Այնուամենայնիվ, մայրերի միայն 29 տոկոսն է համաձայնել այս մտքին:

Ամեն երրորդ հարցվածը հայտարարել է, որ «ամեն մի հնարավորությունը» պետք է օգտագործել զուգընկերոջ հետ մեկ րոպեանոց կրքի համար:

Ընդհանուր առմամբ հետազոտությունում ներգրավվել է 1766 ծնող եւ ինչպես պարզվել է տղամադկանց եւ կանանց միջեւ իսկական անդունդ է ընկած:

Այսպես, ամեն 8-րդ հայրը իր երկրորդ կեսին ինտիմ նկարներ է ուղարկում: Եւս 35 տոկոսն իր կանանցից «նյու» ոճով նկար է պահանջում:

Իսկ մինչ այդ կանանց մեծ մասը ոչ թե մերկ նկար տեսնելու ցանկություն ունի, այլ ընթրիք պատրաստող ամուսնուն: Մայրերի 50 տոկոսը երազում է այն մասին, որ իրենց զուգընկերը քնելուց առաջ նրանց մեջքի մերսում անի: 46 տոկոսը նշում է, որ տրամադրության բարձրացման համար նրանք ցանկանում են պարզապես պառկել անկողնում:

Հատկանշական է, որ կանանց մեկ քառորդին սեքսի կարող է դրդել ամուսնու այնպիսի ասպետական ժեստը, ինչպիսին է աղբ թափելը կամ տունը փոշեծծիչով մաքրելը:

Ծնողների 42 տոկոսը խոստովանել է, որ ամենաարագ սեքսի համար ամենահայտնի վայրը մանկական խաղասենյակն է, իսկ հարցվածների 1/4-ը լոգարանում է հաճույքներին տրվում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *