Անառակ հորմոն. ինչու են կանայք ավելի հաճախ ընկնում սեռական կախվածության մեջ

Գիտնականները պարզել են, որ դավաճանության հակումը հաճախ սեռական սանձարձակության հետևանք չէ, այլ՝  ուղեղում խանգարումների արդյունք, որը ազդում է հորմոնների վրա, և մարդը դառնում է նրանց պատանդը: Եվ պարզվել է, որ ավելի հաճախ նման խախտման ենթարկվում են կանայք:Միայն վերջերս հայտնի դարձավ, որ սեռական սանձարձակության պատճառը օքսիթոցին հորմոնն է: Պարզվել է, որ խանգարում ունեցող մարդկանց մոտ դրա արտադրության համար պատասխանատու գեներն այն արտադրում են նորմայից բարձր: Ավելցուկը մարդկանց դրդում է նոր սեռական զուգընկերների մշտական որոնման:Հիպերսեքսուալ խանգարում ունեցող մարդկանց մոտ վարքի մեխանիզմները շատ նման են թմրամոլների պահվածքին: Մարդկանց որոշակի տոկոսի մոտ կախվածություն է առաջանում, որի պատճառով մարդը սկսում է խնդիրներ ունենալ հասարակության հետ: Որպեսզի հիպերսեքսուալ խանգարում ունեցող մարդը իրեն նորմալ զգա, պետք է անընդհատ ընդլայնի սեռական զուգընկերների շրջանակը:

Հասարակական կարծիքում կարծրատիպ է ստեղծվել, որ «հիպերսեքսուալ խանգարմանը» հակված են տղամարդիկ: Թվում է, թե ոտնձգությունները դրա ևս մեկ ապացույցն են, բայց՝ ոչ: Խանգարումների մեծ մասը, մասնագետների կարծիքով, նկատվում է կանանց մոտ:

«Օքսիտոցինը ավելի մեծ ազդեցություն է ունենում կանանց վրա, քանի որ տղամարդկանց մոտ այն արտադրվում է միայն սեռական հարաբերությունների ժամանակ, այն էլ՝  կախված զուգընկերուհու «հմտություններից», – նշել է սեքսապաթոլոգ և հոգեբան Ալեքսանդր Պոլեևը: – Իսկ կանանց մոտ այն անընդհատ արյան մեջ է այս կամ այլ քանակությամբ: Այդ պատճառով է, որ սեռական հարաբերության ընթացքում օքսիտոցինի ակտիվ արտադրությունից հետո, կանայք հետո անդիմադրելիորեն ձգվում են դեպի զուգընկերը:

Փորձագետը շեշտում է, որ օքսիտոցինը կանացի հորմոն է: Բացի այդ, նրա կարծիքով, հանուն օքսիտոցինի «նոր դոզանների», կանայք պատրաստ են գնալ զուգընկերոջ հետ ցանկացած սեռական փորձի կամ շեղումների: Հոգեբանական կապվածությունը միայն ուժեղացնում է հորմոնի ազդեցությունը, եթե այն բացակայում է, կինը ձգտում է ընդլայնել զուգընկերների շրջանակը:

Բժիշկները պլանավորում են բուժել հիպերսեքսուալ խանգարումը դեղորայքային ճանապարհով, բայց դեռևս հարցը մանրամասն ուսումնասիրվում է: Հետազոտողները կարծում են, որ օքսիտոցինի նույնիսկ երկու-երեք տոկոս ավելցուկը կարող է դեպրեսիայի և շիզոֆրենիայի ծանր ձևերի զարգացման պատճառ դառնալ:

Բայց և օքսիթոցինի ցածր մակարդակը հղի է խանգարումներով՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ սոցիալական, որովհետև դա հենց այն է, ինչը մեծացնում է մարդկանց վստահությունը միմյանց նկատմամբ և օգնում է կանանց և տղամարդկանց ստեղծել ընտանիքներ:

«Մի անգամ գիտնականները գտել են արդյունավետ դեղամիջոց որկրամոլության և ավելորդ քաշի դեմ, դրա համար նրանք սկսել են արգելափակել կանեփիոիդ ընկալիչները, որոնք պարզապես մեզ մղում են քաղցր և ճարպոտ սնունդի, ինչպես նաև երեկոյան վեցից հետո խորտիկներ ուտելուն: Իրոք, փորձվողները սկսեցին նիհարել, բայց որոշ ժամանակ անց առաջ եկավ կողմնակի ազդեցություն. Փորձի մասնակիցներից ոմանք ինքնասպանություն գործեցին, քանի որ սկսեցին խորապես դժբախտ զգալ իրենց», – ասում է էնդոկրինոլոգ Յուրի Պոտեշկինը:

Գիտնականներն այժմ աշխատում են հիպերսեքսուալ խանգարման բուժման համար բալանս գտնելու ուղղությամբ, որպեսզի չվնասեն դեղորայքային միջամտությունով:

Ըստ վիճակագրության՝ Երկրի վրա հիպերեքսուալ մարդիկ կազմում են ընդհանուր բնակչության մոտ 5-6% -ը, այսինքն՝ մոտ 500 միլիոն մարդ:

Աղբյուր` Փաստինֆո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *