ՇՈԿ!!!! թույլ նյարդերով մարդիկ չդիտեն…Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը (Տեսանյութ)

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ էր արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի եւ Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի եւ Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը եւ Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» ԲԿ:

falseRIGHTSCOOTERRIGHTSCOOTERГОТОВЫЙ ПРОГРАММНО-АППАРАТНЫЙ КОМПЛЕКС ДЛЯ ПРОКАТА САМОКАТОВГОТОВЫЙ ПРОГРАММНО-АППАРАТНЫЙ КОМПЛЕКС ДЛЯ ПРОКАТА САМОКАТОВГОТОВЫЙ ПРОГРАММНО-АППАРАТНЫЙ КОМПЛЕКС ДЛЯ ПРОКАТА САМОКАТОВБОЛЬШЕ НА RIGHTSCOOTER.RIGHTECH.IOЯНДЕКС.ДИРЕКТ;

Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները: Բանն այն է, որ կրակոցների հետեւանքով սպանվածներ Զորիկ Պարոնիկյանի եւ Ավետիսյանի հարազատները եւ ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Արմեն Հայթյանը,

Դավիթ Հայթյանը եւ Վարդան Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել եւ փորձել էին սպանել նրանց, ավելին՝ կտրել էին հորեղբոր որդիներ Արմեն Հայթյանի եւ Դավիթ Հայթյանի պարանոցը, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ:

Ի դեպ, Գավառի ճանապարհին ապրիլի 28-ին հնչած կրակոցներից եւ երկու հոգու սպանությունից հետո մինչ օրս կրքերը չեն հանդարտվում, եւ իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ վենդետան կշարունակվի:

Եվ, ահա, այսօր լրացավ աղմկահարույց միջադեպի 1 ամիսը, եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննական մարմինը գործով հայտնվել է փակուղու առաջ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց

նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը: Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել:

Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, եւ ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում:

Ինչեւէ, այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որից 25-ը՝ «Գավառ» բժշկական կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու եււ դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաեւ սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից երկու եւ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:

Այսպիսով, ի՞նչ վիճակում են պարանոցը կտրած երիտասարդները, ինչո՞ւ չեն հայտնում, թե որտեղ են նրանք գտնվում, եւ, առհասարակ, ի՞նչ են պատմել նրանք իրենց դեպքից: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Արման Թամրազյանի հետ, որը ներկայացրեց, թե ինչ է եղել այդ օրը, եւ ինչպես են ծակել Դավիթ Հայթյանի պարանոցը ու սիրտը, ու ինչպես է բժիշկը թել ու ասեղով կարել սիրտը. «Ես՝ որպես փաստաբան, մասնակցել եմ իր հարցաքննությանը, միջնորդություն եմ ներկայացրել, որ իրեն տուժող ճանաչեն, քննչական մարմինն առանց որեւէ հիմքի միջնորդության լուծումը հետաձգել է: Դավիթ Հայթյանը էդ դեպքի, կրակոցների հետ որեւիցե առնչություն չի ունեցել. ցուցմունքներով էլ հաստատված է, որ Դավիթ Հայթյանն այդ պահին եղել է իր անասնաֆերմայում:

Իր հորեղբոր տղան՝ Արմենը, զանգել, ասել է՝ շտապ արի հիվանդանոց, էս մարդն էլ իր գործերը թողել, գոմի շորերով նստել է մեքենան եւ եկել հիվանդանոց: Եկել, տեսել է՝ հիվանդանոցի մոտ հավաքված են, մտել է, որ տեսնի հորեղբոր տղային, առաջին հարկում՝ վերելակի մոտ է հանդիպել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

“Zhoghovurd” newspaper writes. “In 2020. Vahe Avetisyan, Hrachya Hakobyan, Armen Sargsyan, Artyom Petrosyan and Sasun Meloyan, residents of Noratus community, shot dead many people on Azatutyan Street in Gavar on April 28, 2010 at around 5:00 p.m. V. Avetisyan and Z. Paronikyan, residents of Gavar, died on the spot due to incompatible injuries with Zohrab Paronikyan, Armen Haytyan and Vardan Davoyan, and the others were taken to Gavar Medical Center with bodily injuries.

Some time after the incident, a group of people attacked Gavar Hospital and broke the windows. The relatives and friends of Zorik Paronikyan and Avetisyan, who were killed in the shooting, knew that the latter had died, thinking that Armen Haytyan, David Haytyan and Vardan Davoyan, who were in the hospital, had intentionally killed their relatives. – They attacked them with stabbing tools and tried to kill them, moreover, they cut the necks of their cousins ​​Armen Haytyan and Davit Haytyan, where the police, led by the RA Chief of Police Arman Sargsyan, were carrying out surveillance.

By the way, after the shootings on Gavar Road on April 28 and the murder of two people, the passions are still not calming down, and the law enforcement system is afraid that the vendetta will continue.

And today, one month has passed since the scandalous incident, and “Zhoghovurd” daily wrote that the preliminary investigation body was faced with a deadlock. In particular, according to the information received by “Zhoghovurd” daily, the preliminary investigation body submitted motions to the court regarding a group of people in order to detain them, but the court rejected the petition in many cases. The reason is that the pre-investigation body is unable to find any relevant justification for who was the first to break into the hospital and who did what.

Hospital cameras have even been taken on the occasion, and investigations are underway to understand the whereabouts of those individuals, and steps are being taken to find many of them.

However, at the moment, 28 people are involved in the criminal case, 25 of whom are involved in the riots at Gavar Medical Center and are calling for them to be killed, one person for attempted murder in the same center, and two people for Gavar Freedom. for attempting to kill two

or more people on the street in a dangerous way for the lives of two or more people, illegally acquiring, possessing and carrying a firearm.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *