ՀՐԱՇՔ ԼՈՒՐ!!! վերջապես.Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար.

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Արայիկ Հարությունյանը շնորհավորում է շրջանավարտներին

Սիրելի ՛ շրջանավարտներ

Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:

Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը:

Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:

Սիրելի՛ շրջանավարտներ

«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ և ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան.

From September 1, higher education will be free. Arayik Harutyunyan congratulates the graduates

Dear alumni!

Unfortunately, the epidemic that has afflicted the world has deprived us all this year of organizing the “Last Bell” holiday event. However, I am convinced that the disappointment caused by the situation will not prevent each of you from making the necessary efforts to achieve your goals. Don’t forget that any crisis is an opportunity.

After graduating from high school, a very important phase in your life begins, where the units of measurement of quality and efficiency will again be the level of knowledge and skills demonstrated. So, no matter what profession you choose in life, always remember that you have to be a leader in your field.

According to our pre-election promis

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *