«Ես ձեզ հետ եմ՝ պատրաստ օգնելու, հավասարակշռելու և օրհնելու ձեզ». Աստծո խոսքը

«Ես ձեզ հետ եմ՝ պատրաստ օգնելու, հավասարակշռելու և օրհնելու ձեզ». Աստծո խոսքը
Նավարկողներին երբեմն այնպես է թևում, որ ամեն մի նոր ալիք կարող է խորտակել նավը կամ շեղելով դարձնել նրա ընթացքը:

Реклама 14

Սակայն նավապետը իր փորձառությամբ գիտի, որ հակառակ փոթորկասույզ ալիքների՝ նավարկում է ուղիղ դեպի հարկավոր նավակայան:Ուրեմն վստահեք Ինձ՝ ձեր փրկության Նավապետին:

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:

Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:

“I am with you, ready to help, to balance, and to bless you.” God’s word:
Sometimes sailors think that every new wave can sink a ship or turn it upside down.

However, the captain knows from experience that, despite the stormy waves, he sails straight to the required port. So trust Me, the Captain of your salvation.

 
Heal me, O Lord, from pride and arrogance, from pride, from covetousness, from covetousness, from envy, from hatred, and from all evil.
Hold on, O Lord, the fountain of streams in my head, irrigate the abyss of my thoughts, wash away the filth of my transgressions, and wipe away the pus from my wounds, remove the thorn of my sins, and plant the toast. Increase, O Lord, righteousness, and humiliation of iniquity;

Call on me, O Lord, the sinner I have sinned against You, for I do not dare to draw near to You, I am ashamed and ashamed of my deeds, I have no courage before You, for I have lost myself. I have turned away from Your holy commandments and have been stripped of Your glory, but You, Lord, have mercy on me, have mercy on me, for I am the creation of Your infinite hands.
Seek ye, O LORD, my image, which thou hast cast into hell, that thou mayest be covered with the filth and filth of sin, and bring forth thy grace into the former treasury from which I have fallen.
Live me, Lord, with fear and sighing, with love and holiness, with grace and truth, with knowledge, and with all virtues.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *